,,Փոքրիկ իշխանը,, բեմադրության դիտում-նախագիծ


Բեմադրությունը՝ նոյեմբերի 10, ժամը 12:00

Նոյեմբերի 5-9

Մայրենիի դասավանդողներին

Մինչև բեմադրությունը.

  1. ,,Փոքրիկ իշխանը,, գրքի ընթերցում (վերընթերցում)
  2. Ընթերցելուց հետո թվարկել կերպարներին՝ յուրաքանչյուրին բնորոշելով իրեն ամենադիպուկը բնութագրող մեկ բառով
  3. Նկարագրում են բոլոր կերպարներին՝ հնարավորինս մանրամասն, դիմագծերը, մազերի գույնը, հագուստը, հասակը
  4. Պատկերացնում են՝ ինչ կարող է սիրել այդ հերոսը, բացի գրքում գրվածից, ինչ ուտելիք է սիրում, ինչ ֆիլմեր կսիրի դիտել, ինչպիսի երաժշտություն կսիրի լսել… (հարցերի շարքը իրենք էլ կարող են շարունակել, հնարավորինս թող երևակայեն ու պատկերացնեն):
  5. Ո՞ւմ կերպարը կուզեին խաղալ, լինել:

Բեմադրությունը դիտելուց հետո.

  1. Բեմադրությունը գրքի սյուժեին համապատասխա՞ն էր բեմադրված, թե՞ կային անհամապատասխանություններ: (Եթե կային՝ թող թվարկեն, կարծիք հայտնեն՝ դրանից բեմադրությունը շահե՞լ էր, գրքի սյուժեն արդյոք չէ՞ր տուժել):
  2. Կերպարներն այնպիսի՞ն էին, ինչպես իրենք էին պատկերացրել:
  3. Բեմադրությունից ո՞ր հերոսն ամենաշատը դուր եկավ:
  4. Ո՞ր կերպարը ամենաշատը դուր եկավ, ում դերը կուզեին իրենք խաղալ:
  5. Բեմադրության ո՞ր հատվածը ամենաշատը դուր եկավ:
  6. Իրենց պատկերացրածն ու բեմադրությունը նմա՞ն էին իրար, ինչո՞վ: Եթե նման չէին, ինչո՞վ, արդյո՞ք այդպես ավելի լավ էր, թե՞ կուզեին իրենց պատկերացրածով լիներ, ինչո՞ւ:

Կազմակերպիչներին.

  • Մինչև բեմադրությունը դիտելը՝ զրույց սովորողների հետ՝ ինչպե՞ս պետք է մարդն իրեն պահի թատրոնում: Ի՞նչ պետք է չանի: Ի՞նչու: Սովորողներն իրենց բոլոր ասածները բացատրում-հիմնավորում են: Արդյունքում՝ սովորողների հետ կազմել թատրոնում վարվեցողության կարգ:
  • Բեմադրությունը դիտելուց հետո նորից վերանայել վարվեցողության կարգը թատրոնում՝ սովորողների հետ քննարկելով նախապես գրված կետերը, դրանցից ո՞րն էր արդիական, էլ ի՞նչ կարելի է ավելացնել կամ ի՞նչն էին անտեղի-ավելորդ գրել:

3 ответ. на ",,Փոքրիկ իշխանը,, բեմադրության դիտում-նախագիծ"

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s